Արշավորդները մարդու մարմնի մասեր են գտել հարավային Կալիֆոռնիայի լեռնային շրջանում, որտեղ հինգ ամիս առաջ անհետացել էր բրիտանացի դերասան, օսկարակիր ֆիլմերի առաջատար կինոաստղ Ջուլիան Սենդսը․ TheGuardian-ի փոխանցմամբ՝ հայտնել են իշխանությունները:
Դիակը հայտնաբերվել է շաբաթ օրը առավոտյան, ժամը 10-ին Բալդի լեռան վրա։ Դերասան Ջուլիան Սենդսը հունվարին անհետացել էր այդ տարածքում։ Ըստ աղբյուրի՝ դիակի նույնականացումը կավարտվի հաջորդ շաբաթ:
«Շաբաթ օրը՝ 2023 թվականի հունիսի 24-ին, առավոտյան ժամը 10-ի սահմաններում, զբոսաշրջիկները կապվել են Ֆոնտանա Շերիֆի կայարանի հետ՝ Բալդի լեռան վրա մարդկային մարմնի մնացորդներ հայտնաբերելուց հետո», - ասվում է Սան Բերնարդինոյի շրջանի վարչության հաղորդագրության մեջ:
«Մահացածը տեղափոխվել է դատաքննչական բաժանմունք՝ անձը պարզելու»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սենդսի որոնումները շարունակվում են նրա անհետացումից հինգ ամիս անց։ Լրացուցիչ մանրամասներ հայտնի չեն: