Քաղաքացին դիտողություն է արել անցորդին վատ պահվացքի համար. անցորդը կծել է նրա մատը, վերջինս մահացել է. ՌԴ

Սանկտ Պետերբուրգի բնակիչը դիտողություն է արել անցորդին և ձեռքով անպարկեշտ շարժում ցույց տվել, որից հետո անհայտ անձը ատամներով բռնել է նրա մատը։ Այս մասին հայտնի է դարձել ուրբաթ՝ սեպտեմբերի 13-ին։
Ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի վերջին, երբ 51-ամյա տղամարդը տուն էր վերադառնում։ Նա անցել է Նարոդնայա փողոցի մանկապարտեզի կողքով և տեսել անցորդի, ով իրեն ոչ պատշաճ է պահել։ Տղամարդը կռվարարին ցույց է տվել միջնամատը, որից հետո ոչ ադեկվատ անցորդը ատամներով բռնել է նրան։
Սրանից հետո Սանկտ Պետերբուրգի բնակիչը մնացել է բաց վերքով, մատը դարձել է մուգ ու ուռած։ Գրեթե երկու շաբաթ անց նա գնացել է բժշկի և պարզվել է, որ վարակված է նեկրոզի վարակով։ Նրան ուղարկել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ բժիշկների ներկայությամբ մահացել է, ասվում է Shot Telegram ալիքի հաղորդագրության մեջ։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world