Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն ու «Opel»-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն ու «Opel»-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Ժամը 16։50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 105 կմ հատվածում բախվել են «Mercedes», «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր նշում էին նաև, որ բոլոր վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել պարեկային ծառայության մի քանի ավտոմեքենաներով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։