Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել

Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել

Գիտնականներն առաջարկել են կրծքագեղձի ագրեսիվ և դժվար բուժվող քաղցկեղի դեմ պայքարի նոր միջոց։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում:

Հետազոտության հիմքում ընկած է այն միտքը, որ կրծքագեղձի եռակի բացասական ուռուցքների կողմից արտադրվող նյութերը կարող են օգտագործվել նույն այդ ուռուցքների դեմ պայքարելու համար։ Փորձագետները վերլուծել են այս տեսակի քաղցկեղի մետաբոլոմիկան (մետաբոլիտների ամբողջությունը) և հայտնաբերել գուանոզին դիֆոսֆատ-մանոզա միացությունը՝ GDP-M, որը խանգարում է ԴՆԹ-ի վերականգնմանը:

Գմետաբոլոմիկան (մետաբոլիտների ամբողջությունը) և հայտնաբերել գուանոզին դիֆոսֆատ-մանոզա միացությունը՝ GDP-M, որը խանգարում է ԴՆԹ-ի վերականգնմանը:

 

GDP-M-ը նուկլեոտիդային շաքար է, որը հանդիսանում է մարդու նյութափոխանակության մեջ գլիկոզիլտրանսֆերազային ռեակցիաների սուբստրատ: Այն նաև արտադրվում է Escherichia coli-ի կողմից և կարող է սինթետիկ կերպով վերարտադրվել լաբորատորիայում: Փորձերը ցույց են տվել, որ այս մետաբոլիտի օգտագործումը ուռուցքային բջիջներն ավելի խոցելի է դարձնում ԴՆԹ-ն վնասող դեղամիջոցների նկատմամբ: Բացի այդ, GDP-M-ն բարձրացրել է իմունային անցակետի հակամարմինների և PARP ինհիբիտորների արդյունավետությունը՝ կրծքագեղձի քաղցկեղի դեպքում օգտագործվող թիրախային գործակալների դասը: