Նովոսիբիրսկում մայրը երեխային դուրս է նետել մանկասայլակից ու քշել նրա վրայով (տեսանյութ)

Երեկ՝ հուլիսի 28-ին, Սովետսկայա փողոցի 17/4 հասցեում գտնվող Magnit Cosmetic խանութում դեպք է տեղի ունեցել. կինը երեխային սայլակից դուրս է նետել, ապա քշել նրա վրայով․ հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։
Միջադեպի տեսանյութը հրապարակվել է սոցցանցում։ Մայրը մանկասայլակով երեխայի հետ գնումներ է կատարել։ Հանկարծ կինը բարկացել է, վերցրել է երեխային ու ուժով բաց թողել, ինչի հետևանքով նա ընկել է հատակին։ Դրանից հետո նա երեխային դրել է ծնկների վրա ու մանկասայլակը գլորել նրա վրայով։
Միջադեպի պատճառներն ու հանգամանքները դեռևս անհայտ են։ Իրավապահ մարմինները հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը:
Տեսանյութն՝ այստեղ