Այն թաղվել է արևմտյան երկրների ձեռքերով․ Զախարովան՝ ԵԱՀԿ ՄԽ-ի մասին
Մենք ինքներս արդեն դժգոհ էինք դրա աշխատանքից։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ալիևի հայտարարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը դարձել է «պատմության մաս»։
Զախարովան նշել է, որ Մոսկվան ինքը քննադատել է ԵԱՀԿ ՄԽ-ն, հատկապես այն բանից հետո, երբ Արևմուտքը սկսել է արգելափակել ՌԴ-ի աշխատանքը։
«Այն թաղվել է արևմտյան երկրների ձեռքերով, նրանք վճռական էին ոչ թե [ԼՂ հակամարտության] կարգավորման, այլ ուրիշ բաների վրա»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։