Բհարաթ Ջեյնը ծնվել է ցածր խավի ընտանիքում և չի կարողացել պատշաճ կրթություն ստանալ։ Չգտնելով կայուն աշխատանք՝ նա հայտնվել է փողոցում, որտեղ էլ վաստակել է միլիոնները։ Այժմ Ջեյնի կարողությունը 1 միլիոն դոլարից մի փոքր ավելի է, ինչը թույլ է տալիս նրա ընտանիքին լավ ապրել:
Ըստ Indian Times-ի՝ տղամարդը մուրացկանությամբ ամսական վաստակում է մոտ 728 դոլար: Բացի այդ, տղամարդն ունի երեք սենյականոց բնակարան և երկու խանութ, որոնք վարձակալում է ամսական մոտ 364 դոլարով։ Միաժամանակ տղամարդը չի պատրաստվում հրաժարվել իր սիրելի գործից եւ շարունակում է մուրացկանություն անել։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld