Կանադայի 101-ամյա բնակչուհին նշանակվել է երկրի ամենամեծ օդանավակայանի տնօրեն

Կանադայի 101-ամյա բնակչուհի Հեյզել ՄըքՔալիոնը, որը ժամանակին եղել է Միսիսաուգա քաղաքի քաղաքապետ ու այդ պաշտոնից հեռացել է 93 տարեկանում, նշանակվել է երկրի ամենամեծ օդանավակայանի տնօրեն:
Ինչպես գրում է The Guardian-ը, այս մասին հայտնել է Կանադայի տրանսպորտի նախարարը: Նշվում է, որ 101-ամյա կինը ղեկավարելու է Տորոնտոյի միջազգային օդանավակայանը: Պայմանագիրը կտևի երեք տարի:
Բացի այդ, ՄըքՔալիոնը ծառայում է Տորոնտոյի համալսարանում որպես հատուկ խորհրդական: