Արտառոց դեպք․ ընտանիքը սխալմամբ տեղափոխվել է ուրիշի տուն, այն վերանորոգել, իսկ հետո նրանց վտարել են

Արտառոց դեպք․ ընտանիքը սխալմամբ տեղափոխվել է ուրիշի տուն, այն վերանորոգել, իսկ հետո նրանց վտարել են

Ալթայի երկրամասում ընտանիքը սխալմամբ տեղափոխվել է ուրիշի տուն, այն վերանորոգել, իսկ հետո նրանց վտարել են, գրել է ԿՊ-ն։

Միմյանց հարեւանությամբ երկու բացարձակապես  նույնական տներ կան Ալթայի երկրամասի Շիպունովո գյուղում։ Ելենա Տ.-ն գնել է դրանցից մեկը 2021 թվականին, և ամուսնական զույգը տեղափոխվել է այնտեղ: Երեք տարի անց պարզվել է, որ տունն իրենցը չէ։

Դա բացահայտվել է, երբ ցանկապատն են տեղադրելիս եղել, կադաստրային ինժեները ցույց է տվել հարեւան հողամասը՝ ասելով, որ «ձեր տունն այստեղ չէ»։ Գնելուց հետո նրանց են տվել թիվ 18 տան բանալիները, իսկ նրանք մոտեցել են թիվ 16 տանը։ Տների վրա համարներով ցուցանակներ չեն եղել։

Դատարանը կարգադրել է ընտանիքին վտարել։ Եվ վտարել են։ Այժմ նրանց տան նոր սեփականատերերի հետ դատավարությունը շարունակվում է վերանորոգման համար ծախսված միջոցների շուրջ (գրեթե 2 միլիոն ռուբլի): Երկու ընտանիքներն էլ վստահ են, որ ճիշտ են։