Վրեժ

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն է, որի ղեկավարած գերատեսչությունը շարունակում է կատարել Փաշինյանի ապօրինի հրամանները:
Թիրախում՝ արցախցիներն են
Հունիսի 6-ին Սարյան փողոցում, առանց դատարանի որոշման, ոստիկանության ծառայողները կանգնեցրել և դիմակավորված անձանց օժանդակությամբ խուզարկել են Արցախի հերոս Սամվել Կարապետյանի որդու՝ Վալերի Կարապետյանի անձնական ավտոմեքենան, վերջինիս և ընկերոջը անհարկի պառկեցրել գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից, առանց որևէ հիմքի ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանման վայր, իսկ այսօր էլ հրաժարվել են այն վերադարձնել։
Ո՞րն է Փաշինյանի նպատակը
Նման գործողություններ չեն կարող կատարվել առանց Նիկոլ Փաշինյանի գիտության: Հիմա մնում է պարզել, թե որն է նրա նպատակը՝ վրե՞ժն արցախցիներից, թե՞ կոնկրետ մարդուց՝ գեներալ Օգանովսկուց, ով, մի կողմից, եղել է արցախյան առաջին պատերազմի հայտնի հրամանատարներից մեկը, մյուս կողմից՝ մարդ է, ով այսօր էլ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատում է:
Վահրամ Բագրատյան