Փարիզի Գրեւինի թանգարանը հանել է Պուտինի մոմե արձանը

Փարիզի Գրեւինի թանգարանը հանել է Պուտինի մոմե արձանը

Փարիզի Գրեւինի թանգարանը հանել է Ռուսաստանի նխագահ Վլադիմիր Պուտինի մոմե արձանը՝ ի նշան Ուկրաինա ներխուժման դեմ բողոքի, որից հետո այցելուները հանգստյան օրերին վնասել են այն:

Արձանը, որը ստեղծվել է 2000-ին, տեղափոխվել է պահեստ, եւ թանգարանը քննարկում է Պուտինի արձանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի արձանով փոխարինելու հարցը:

«Այսօր արդեն անհնար է ներկայացնել նման պերսոնաժ, ինչպիսին նա է... թանգարանի պատմության մեջ առաջին անգամ մենք արձան ենք հանում ներկայումս տեղի ունեցող պատմական իրադարձությունների պատճառով»,-ասել է թանգարանի տնօրեն Իվ Դելոմոն France Bleu ռադիոկայանին:

Նրա խոսքով, հանգստյան օրերին արձանը ենթարկվել է այցելուների հարձակումներին եւ վնասվել. «Հաշվի առնելով տեղի ունեցածը, մենք եւ մեր աշխատակիցները չենք ուզում ամեն օր ուղղել նրա սնրվածքն ու րտաքին տեքսը»,-ասել է նա:

Թանգարանի ներկայացուցիչը նշել է, որ հասկանալի չէ, թե ինչ հանգամանքների դեպքում կարող է արձանը վերադառնալ:

Հարցին, թե հիմա ում արձանը կարող է փոխարինել Պուտինի արձանին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Չինաստանի նախագահ Սի Ձինպինի արձանների միջեւ, Դելոմոն պատասխանել է, որ դա կարող է լինել Զելենսկին: