Արցախի նկատմամբ ցեղասպանnւթյանը չեն արձագանքում ու խոսում են Պաղեստինում կատարվող անարդարությունից

Արցախի նկատմամբ ցեղասպանnւթյանը չեն արձագանքում ու խոսում են Պաղեստինում կատարվող անարդարությունից

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը անդրադարձել է ԱԳՆ հայտարարությանը, որով ՀՀ-ն պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետությունը․


«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժողներն իբր պաշտպանում են Պաղեստինի ժողովրդի ինքնորշման իրավունքը:
 

Արցախում սեփական ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը չեն արձագանքում, բայց խոսում են այլ ժողովրդի նկատմամբ կատարվող անարդարությունից:
 

Երեսպաշտութան ավելի ցցուն օրինակներ դժվար է գտնել:
 

Ինչպես ոչ թե հայկական, այլ այլ ուժերի շահերի թելադրանքով Իսրայելում դեսպանատուն բացեցին, այնպես էլ ոչ մեր օրակարգից բխած, սեփական ժողովրդի իրավունքների պաշտպանությունը թողած հավակնում են պաշտպանել այլ ժողովրդի իրավունքները»,- գրել է նա։