Պատելն անդրադարձել է Ադրբեջանի բանտերում պահվող հայերին ու ռուս սահմանապահներին

Պատելն անդրադարձել է Ադրբեջանի բանտերում պահվող հայերին ու ռուս սահմանապահներին

Միացյալ Նահանգների պետական քարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիներին, այդ թվում Արցախի նախկին ղեկավարության օպօրինի բանտարկության թեմային։

«Հարավային Կովկասի ավելի լայն իրավիճակի համատեքստում սա մի բան է, որում պետքարտուղարը և գերատեսչությունը շարունակում են խորապես ներգրավված լինել»,- ասել է Պատելը ճեպազրույցի ժամանակ։ 

Նա նշել է, որ նորություններ չունի՝ պաճառաբանելով որ դա վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին:

«Երբ խոսքը պահվող անձանց մասին է, մենք պարզ ու հետևողական ենք եղել, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորներին վերաբերվի մարդկայնորեն, արժանապատվորեն ու միջազգային իրավունքին համապատասխան, և պետք է հարգի նրանց մարդու իրավունքները։ Եվ դա վերաբերում է նաև այս դեպքին»,- ընդգծել է պետդեպի ներկայացուցիչը։

Նա նաև արձագանքել է Իրանի կողմից Հայաստանին զենք վաճառելու մասին հարցին։ Տեղեկատվություն, որ հերքվել էր և՛ Թեհրանի, և՛ Հայաստանի կողմից։ 

Պատելն ասել է, որ այս թեմայով մեկնաբանություն չունի, հրաժարվել է պատասխանել նաև հայ-թուրքական բանակցությունների վերաբերյալ հարցին։

Ամերիկացի դիվանագետը ողջունել է ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունից հեռանալը։