Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանն էլ մտավ քաղաքականություն

Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանն էլ մտավ քաղաքականություն

ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է նոր ուժ ստեղծելու մասին Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ․
 

Հայտարարություն՝ «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժի ստեղծման մասին․
 

«Համահայկական ճակատ» շարժումը հայտարարում է «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժի ստեղծման գործընթացի մեկնարկի մասին։Ժամանակն է միավորել ջանքերը, համախմբել մեր ժողովրդին միակ ճշմարիտ նպատակի՝ ազգային անվտանգության ապահովման և Հայոց պետականության պահպանման շուրջ։ Մենք հաստատակամ և հետևողականորեն պաշտպանելու ենք մեր պետության ազգային շահերն ու անվտանգությունը: 

Զինվորականների, հոգևորականների և Հայաստանի ճակատագրով մտահոգ ցանկացած հայի միաբանությունը դարձնելու է մեզ ավելի հզոր և պատրաստ ամեն գնով և ամենուր առաջ տանելու Հայաստանի պետական շահը։ 

Մենք գալիս ենք, որովհետև Հայաստանը պետք է վերականգնի իր երբեմնի հեղինակությունը, գալիս ենք, որովհետև Հայաստանը կարիք ունի ամրապնդելու իր ռազմաքաղաքական կապերը դաշնակից ու բարեկամ երկրների հետ։ Եվ այսպես, «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժը հիմնվում է ԱզգԲանակ-Եկեղեցի եռամիասնության վրա, և այս միասնությունը ազդարարելու է՝ մեր պետությունը պարտվողական դիրքից նորից վեր հանելու մեկնարկը։
 

Եվ ուրեմն, ի գործ՝ հանուն հաղթական Հայաստանի Հանրապետության։