Neuralink-ը հաջողությամբ չիպ է տեղադրել երկրորդ հիվանդի ուղեղի մեջ․ Իլոն Մասկ
Neuralink-ը հաջողությամբ չիպ է տեղադրել երկրորդ հիվանդի ուղեղի մեջ։ Հայտարարել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը գիտնական Լեքս Ֆրիդմանի հետ փոդքաստում:
Նրա խոսքով՝ երկրորդ իմպլանտի դեպքում «ամեն ինչ շատ լավ է անցել»։ Այս տարի ընկերությունը նախատեսում է չիպեր տեղադրել 10 հիվանդի մեջ։
«Ես չեմ ուզում դա խաբել, բայց, ըստ երևույթին, ամեն ինչ շատ լավ է անցել երկրորդ իմպլանտի հետ: (...) Լավ ազդանշան կա, էլեկտրոդները շատ են»,- ասել է Մասկը (մեջբերում է Bloomberg-ը):Գործարարը մանրամասներ չի հայտնել, թե ինչպես է անցել վիրահատությունը։ Հունիսին հիվանդը, ով ի սկզբանե պետք է ստանա երկրորդ Neuralink չիպը, հրաժարվել է վիրահատությունից բժշկական պատճառներով, և այն հետագայում հետաձգվել է:
Այս կերպ նեյրոտեխնոլոգիական ընկերությունը նշանակալիլ քայլ է կատարել կաթվածահար մարդկանց օգնելու առաքելության մեջ:
Neuralink-ը նաև հայտնել է, որ աշխատում է վերականգնելու վերջույթների ֆունկցիաները կաթվածահար մարդկանց մոտ՝ էլեկտրոդներ ներդնելով ողնուղեղի մեջ, ինչը կարող է ծառայել որպես ողնուղեղի վնասվածքի «պոտենցիալ լուծում»: Neuralink-ի գլխավոր վիրաբույժ Մեթյու Մակդուգալը խոսել է այս մասին փոդքաստում։