Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի չորս անդամներ Հյուսիսային Մակեդոնիայում մասնակցել են Եվրոպայի գավաթի խաղարկությանը:
ՀԱՕԿ-ը հայտնում է, որ Հայաստանի պատվիրակներից առավել հաջող է հանդես եկել երևանցի, 100 կգ քաշային Գոռ Կարապետյանը, որը կանգնել պատվանդանի երրորդ աստիճանին: Նրա թիմակից Վահե Աղասյանը / 60 կգ / զբաղեցրել է հինգերորդ տեղը:
Հավաքականը մրցավայր էր մեկնել ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ: