Ավտրալիացի մասնագետ Անգե Պոստեկօգլուն հեռացվել է անգլիական «Նոթինգհեմ Ֆորեսթ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։
Մարզիչը ակումբում անցկացրել է ընդամենը 39 օր, իսկ «Նոթինգհեմ» չի կարողացել 8 խաղերում հաղթանակ տանել։ Սա նրան դարձրել է Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաարագ հեռացված մարզիչը։
Քիչ առաջ ակումբն իր հարկի տակ 0-3 պարտվեց «Չելսիին»։
«Նոթինգհեմ Ֆորեսթի» սեփականատեր Էվանգելոս Մարինակիսը 2011 թվականից ի վեր հեռացրել է 24 մարզչի։
