Այսօր՝ նոյեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի վարչական շրջաններից մեկի սեփական տանը 2.5 տարեկան երեխայի մատն արգելափակվել է պլաստմասե խցանում և այտուցվել ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Փրկարարներին հաջողվել է տղա երեխայի մատն անվնաս դուրս բերել պլաստմասե խցանից։
