Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Իմ պատասխանատվությունն այլ անձանց վրա գցելու բնավորություն չունեմ․ Աթաբեկյան

Blog Image

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն այսօր Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թեկնածուներին ներկայացնելիս ի թիվս այլ հարցերի անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի հարցադրմանը։ 

Պատգամավորին, մասնավորապես, հետաքրքրում էր, թե ինչո՞ւ դատարանների էլեկտրոնային մակագրման համակարգը պատշաճ չի աշխատում և ինչու է դրա լուծման պատասխանատվությունը անընդհատ դրվում այլ անձանց վրա, եթե Արթուր Աթաբեկյանն է ԲԴԽ նախագահը։ Նշենք, որ դատարանների էլեկտրոնային մակագրման համակարգը այն համակարգն է, որը բացառում է մարդկային գործոնը, և դատական գործը էլեկտրոնային եղանակով պատահականության սկզբունքով մակագրվում է որևէ դատավորի։ 

Արձագանքելով պատգամավորին՝ ԲԴԽ նախագահը նշեց, որ իր պատասխանատվությունը այլ անձանց վրա գցելու բնավորություն չունի: Նա ընդունեց, որ ժամանակին եղել են խնդիրներ, սակայն դրանք ժամերի ընթացքում կարգավորվել են, հիմա համակարգն անխափան է աշխատում։

Send