Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՀՀ-ում ռուսաց լեզվի ավանդույթների փոխանցումը նոր սերունդներին հսկայական նշանակություն ունի

Blog Image

Հոկտեմբերի 8-ին ռուսական տանը տեղի ունեցավ Ուսուցչի օրվան նվիրված համերգ՝ երախտագիտության և հարգանքի ջերմ երեկո այն մարդկանց համար, ում առաքելությունն ուղղված է դեպի ապագան: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այդ առիթով նշել է․

 

«Լեզուն քաղաքակրթության հիմքն է։ Հայաստանում ռուսաց լեզվի պահպանումն ու ավանդույթների փոխանցումը նոր սերունդներին հսկայական նշանակություն ունեն:

 

Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն էլ իր հերթին նշել է․

 

«Հավատում եմ, որ ռուսաց լեզուն զարգանալու է առաջին հերթին ձեր շնորհիվ, և մենք ռուսերեն խոսք կլսենք Երևանի և Հայաստանի այլ քաղաքների փողոցներում»։

Send