Մարմնամարզության եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Դիտյատինն է կյանքից հեռացել 68 տարեկան հասակում, այս մասին հայտարարվել է Հերցենի անվան պետական մանկավարժական համալսարանի կայքում, որտեղ նա պրոֆեսոր է աշխատել։
Դիտյատինը 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերում նվաճել է ութ մեդալ, այդ թվում՝ երեք ոսկե մեդալ (թիմային, բազմամարտի և օղակների)։ Նա նաև 7 անգամ աշխարհի և 4 անգամ Եվրոպայի չեմպիոն է եղել։
1983 թվականին մարզիկը թոշակի է անցել ու կենտրոնացել մարզչական և մանկավարժական գործունեության վրա։ Նա ստացել է մանկավարժության դոկտորի կոչում։ 2002 թվականից նա ղեկավարել է Ռուսաստանի պետական մանկավարժական համալսարանի մարմնամարզության և ֆիթնես տեխնոլոգիաների ամբիոնը։
2004 թվականին Դիտյատինը ընդգրկվել է Միջազգային մարմնամարզության փառքի սրահում։
