Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Քաղաքացին ննջարանում կանեփ է աճեցրել, նաև հայտնաբերվել է 1 կգ-ից ավելի մարիխուանա

Blog Image

Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական տեղեկությունը Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացան սեպտեմբերի 1-ին: Այդ օրը` ժամը 16.40-ին, Նորաշեն թաղամասում հայտնաբերվեց, ձերբակալվեց ու Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին տեղափոխվեց փաստացի այդ թաղամասում բնակվող 34-ամյա տղամարդ:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց երեք կաթուցիչ և դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ:

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հաջորդ օրը խուզարկություն կատարվեց երիտասարդի փաստացի բնակության վայրում: Ննջասենյակը կահավորված էր հատուկ լուսային և օդափոխության համակարգերով, ստեղծված էր փակ ջերմոցային տարածք, որտեղ արհեստական լուսավորության պայմաններում տարաների մեջ աճում էր կանեփի 17 բույս: Հայտնաբերվեցին նաև էլեկտրական կշեռք, աղաց, զիպ փականով տոպրակներ ու ծխախոտի գլանակ լցնելու սարք և ավելի քան մեկ կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգված։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

ՆԳՆ ոստիկանություն

Send