Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Խոշոր վթար` Երևանում, «Iveco» բեռնատարը բախվել է պարսպի, ապա կայանված «Tesla»-ի, վիրավnր կա․ Shamshyan

Blog Image

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։45-ի սահմաններում Շոպրոնի փողոցում «Iveco» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին, ապա կայանված «Tesla»-ին և թիվ 25/3 հասցեի տան երկաթե դարպասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բեռնատարի վարորդին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով քարե պարիսպը մասամբ փլուզվել է, իսկ «Tesla»-ն վերածվել է մետաղե ջարդոնի։

Հրշեջ-փրկարարները տեղում հերթապահություն են կատարել, քանի որ վնասվել էին նաև էլեկտրալարեր, ապա ժամանած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցը հոսանքազրկել է այն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Send