Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Նովոսիբիրսկում վերամբարձ կռունկը վայր է ընկել․ աշխատակիցը տեղում մահացել է

Blog Image

Հինգշաբթի օրը՝ հունիսի 15-ին, առավոտյան ժամը 09։00--ին, Նովոսիբիրսկում վերամբարձ կռունկ է վայր ընկել․ կին աշխատակիցը տեղում մահացել է․ այս մասին հայտնում է «Известия»-ն։

Նշվում է, որ վերամբարձ կռունկը փլուզվել է «Եվրոպական ափ» շինհրապարակում, որը գտնվում է քաղաքի Օկտյաբրսկի շրջանում՝ Վ.Զարովնի փողոցում։

Ըստ աղբյուրի՝ վերամբարձ կռունկի ճոպանն ընկել է շինհրապարակից դուրս։ Վնասվել են մի քանի մեքենաներ։

Այլ զոհերի մասին տեղեկություններ չկան:

Send