Գարիկ անունով hարբած կապիկը hարձակվել է մարդկանց վրա (տեսանյութ)

Գարիկ անունով hարբած կապիկը hարձակվել է մարդկանց վրա (տեսանյութ)

Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում Գարիկ անունով հարբած կապիկը հարձակվել է մարդկանց վրա։

Գարիկ հարբած է եղել տիրոջ վիսկիից։ Շաբաթ օրը Գարիկի տերերը փոքրիկ հյուրասիրություն են կազմակերպել Ամուրի Կոմսոմոլսկում և, ի պատիվ տոնի, վանդակից ազատել են իրենց սիրելի կենդանուն։ Պրիմատը մեկ բաժակ տիրոջ վիսկիից է խմել ու փախել տնից։

Սկզբում կապիկը Պոլյարնայա փողոցում հարձակվել է երկու անձի վրա՝ կծել է տղամարդու գլուխն ու հղի կնոջ ձեռքը։ Եվ այնտեղից շտապել է ավելի հեռու՝ Օմսկայա փողոց։ Տեղի բնակիչները պնդում են, որ Գարիկը իրեն շատ այլ կերպ է պահել այդ օրը՝ կա՛մ հարձակվել է իրենց վրա, կա՛մ հանգիստ կերել է ձեռքերից։ Առնվազն հինգ մարդ վիրավորվել է պրիմատի թաթերից ու ատամներից։

Ավելի ուշ նրանց հաջողվել է բռնել կապիկին ու տեղափոխել «Փիթոն» կենդանաբանական այգու կենտրոն։ Սեփականատերերն ասել են, որ չեն պատրաստվում հարբած պրիմատին վերցնել այնտեղից։

Կադրերն այստեղ