Թրամփը խոստացել է գաղտնազերծել Քեննեդու uպանության 80 հազար էջանոց փաստաթղթեր

ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քեննեդիի սպանության մասին գաղտնի նյութերը կհրապարակվեն երեքշաբթի օրը՝ մարտի 18-ին, հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Քենեդիի կատարողական արվեստի կենտրոն կատարած այցի ժամանակ։
«Մարդիկ տասնյակ տարիներ սպասում էին այս [Քենեդու սպանության մասին տեղեկատվության գաղտնազերծմանը], դրանք [փաստաթղթերը] կհրապարակվեն վաղը։ Մենք հսկայական քանակությամբ թուղթ ունենք, դուք պետք է շատ կարդաք, ... մոտ 80 հազար էջ»,- ասել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ իր վարչակազմը մտադիր չէ խմբագրել ֆայլերը։