Մահացել է դերասանուհի Էննի Վերշինգը

Մահացել է դերասանուհի Էննի Վերշինգը

«24 ժամ» սերիալից հայտնի դարձած դերասանուհի Էննի Վերշինգը մահացել է քաղցկեղից 45 տարեկանում։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Deadline-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ նա շարունակել է նկարահանվել ֆիլմերում նույնիսկ 2020 թվականին ախտորոշումից հետո՝ խաղալով նշանավոր դերեր «Աստղային ճանապարհ. Պիկարդ» և «Առաջնորդ» սերիալներում։

Վերշինգն ուներ երեք երեխա։ GoFundMe հարթակը նրանց աջակցելու նպատակով դրամահավաք է կազմակերպել։