Վանում միկրոավտոբուս է շրջվել է. կան տասնյակ վիրավորներ

Թուրքիայի Վանի Գևաշ թաղամասում միկրոավտոբուս է շրջվել, ինչի հեըևանքով վիրավորվել է 14 մարդ, որոնցից 2-ի վիճակը գնահատվում է ծանր. հայտնում է TRThaber-ը:
Ատալան Մահալլեսի շրջանում միկրոավտոբուսը, որի վարորդին չի հաջողվել պարզել, անվադողի պայթյունի հետևանքով ընկել է ճանապարհի եզրը։
Իրազեկումից հետո դեպքի վայր են մեկնել առողջապահության, ժանդարմերիայի և Վանի Մետրոպոլիտենի քաղաքապետարանի հրշեջ ջոկատները։
Բժշկական խմբերի միջամտությունից հետո տուժածները տեղափոխվել են քաղաքի հիվանդանոցներ։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld