Մեր 2 հանրապետությունները այսօր գտնվում են օրհասական վիճակում. Պողոս աբեղա վարդապետ Վարդանյան

Ուխտը թող բերի օրհնություն, Աստծո զորակցությունը մեր ժողովրդին, մեր պետությանը, որպեսզի կարողանանք այս ծանր իրավիճակները հաղթահարած դուրս գանք։ Այդ մասին այսօր դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի երթի ժամանակ ասաց Պողոս աբեղա վարդապետ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ մեր երկու հանրապետություններն այսօր գտնվում են օրհասական վիճակում։ 

Բացի այդ, Պողոս աբեղա վարդապետը նկատեց՝ վերջին շրջանում նմանատիպ ուխտերթերին մարդկանց հոսքը բավականին մեծացել է, ինչն ի ցույց է դնում մարդկանց անսասան կապը Մայր Աթոռին։

«Օրհասական պահերին միշտ էլ մեր ժողովուրդն իր հայացքն ուղղել է դեպի մայր եկեղեցի, որտեղից ստացել է Աստծո զորակցությունն ու համախմբան կոչը»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։