Գազամատակարարման վթարային դադարեցում է եղել որոշ հասցեներում

Գազամատակարարման վթարային դադարեցում է եղել որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիան» հայտնել է․

«Գազամատակարարման վթարային դադարեցում Բագրևանդ թաղամասում

Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է վերգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հունվարի 31-ին ժամը 07:00-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ջրվեժ բնակավայրի Բագրևանդ թաղամասի 41-ից 50-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը: Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի:

Գազամատակարարման վթարային դադարեցում Սևան քաղաքում

Վթարավերակնգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 31-ին ժամը 10։10-ից դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ձկնորսների փողոցի գազասպառողների, «Ռաֆիկ Սմբաթյան» ՍՊԸ-ի, «Էներգոսերվիս» ՍՊԸ-ի, հարակից կազմակերպությունների գազամատակարարումը»։