Եվրոն արժեզրկվել է, դոլարն՝ արժևորվել․ փոխարժեքն` այսօր

Եվրոն արժեզրկվել է, դոլարն՝ արժևորվել․ փոխարժեքն` այսօր

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 383.36 դրամ` մայիսի 10-ի համեմատ արժևորվելով 0.10 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 385 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 390դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 385 դրամ է, վաճառքը՝ 388 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 414.78 դրամ (արժեզրկվել է 1.37դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`425 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 424 դրամ է, վաճառքը՝ 428 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է  4.90 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 5.15 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.95 դրամ, վաճառքը` 5.07 դրամ։