Խաղաղության վերաբերյալ քննարկումը միակ հնարավորությունն է. ժամանակն է հանդիպել. Զելենսկի

 Խաղաղության, անվտանգության վերաբերյալ բովանդակալից բանակցությունները Ուկրաինայի և Ռուսաստանի համար միակ հնարավորությունն են՝ նվազեցնելու սեփական սխալների արդյունքում հասվող վնասները։ Այս մասին իր ուղերձում նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Ժամանակն է հանդիպել: Խոսելու ժամանակն է, ժամանակն է վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու արդարությունը, հակառակ դեպքում Ռուսաստանի կորուստները շատ մեծ կլինեն: