Գուամի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Գուամի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսի արևմտյան Գուամ կղզու ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ըստ ԱՄՆ Ազգային երկրաբանական ծառայության (USGS) տվյալների։

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 3 հազար բնակիչ ունեցող Ինարաջան գյուղից 78,5 կիլոմետր հարավ-արևելք՝ UTC ժամանակով 14:58-ին (Մոսկվայի ժամանակով 17,58-ին): Էպիկենտրոնը ընկել է 10 կիլոմետր խորության վրա։