Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել

Blog Image

2025 թ. հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարեց քննչական խմբի միջնորդությունը՝ մեկ ամսով երկարաձգելով ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը: Դատարանը կրկին արձանագրել էր, որ Սամվել Կարապետյանին դեռևս հուլիս ամսին մեղսագրված տնտեսական բնույթի արարքներում բացակայում է հիմնավոր կասկածը:

Քննչական խումբը ոչ թե կարճել էր այդ վարույթը, այլ իբր նոր տվյալներով ներառել միջնորդության մեջ: 

Ավելին, Դատարանը գտավ նաև, որ բացակայում է 2025 թվականի հոկտեմբերի 7-ին ներկայացված տնտեսական բնույթի նոր մեղադրանքում նույնիսկ հիմնավոր կասկածը: Դատարանը,  չնայած դրա անհնարինությանը, հաստատված էր համարել միջնորդության այն մասը, որը վերաբերում է հայտնի հարցազրույցը որպես՝ իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի որակելուն: 

Դատարանը փաստացի արձանագրել էր, որ քրեական վարույթն այս մեկ ամսվա ընթացքում կամ պետք է ուղարկվի դատարան, կամ պետք է կարճվի: Դատարանի նշված որոշման դեմ փաստաբանական խմբի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 24-ին: Անհրաժեշտ ենք համարում նաև հանրության համար բացահայտել, որ Վճռաբեկ դատարանը հանդես է եկել «իրավական» նորարարական մեխանիզմով, ըստ որի, նախորդիվ կայացված կալանքի երկարաձգման դատարանների որոշումներում առկա իրավական դիրքորոշումների դեմ Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը ընդունել է վարույթ, իսկ մեր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը, որը վերաբերում էր երկու ամսով կալանքի երկարաձգման ապօրինությանը ու որոշմանը՝ մի շարք իրավական հիմնավորումներով, չի ընդունել վարույթ: 

Վճռաբեկ դատարանում արդարադատության իրականացումից հրաժարվելու և քաղաքական հետապնդման պայմաններում այդ գործողություններին առանձին անդրադարձ կկատարվի: Անհրաժեշտ է նշել նաև, որ 53 քննիչներից բաղկացած քննչական խումբը հոկտեմբերի 16-ից վերստին ապահովում է հստակ և վճռական անգործություն՝ չկատարելով որևէ վարույթային գործողություն: 

Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, կատարվող իբր գործողություններն ընդհանրապես դուրս են իրավական տրամաբանությունից, քանի որ քաղաքական հետապնդման պատնեշը դեռևս չի հաղթահարվել:

Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբ 
 

Send