Tasnim-ի փոխանցմամբ ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մոհամադ Փաքփուրն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմաններ:
Վերջինս զրուցել է զինծառայողների հետ, գնահատել նրանց մարտական պատրաստվածությունը, զգոնությունն ու մարտական ոգին։
Փաքփուրը զինվորներին հայտնել է զգոնության և պատրաստության հնարավորինս բարձր մակարդակը պահպանելու անհրաժեշտության մասին: