Կարգելվի առանց դիմակի հյուրերի մուտքը հյուրանոցներ

Կարգելվի առանց դիմակի հյուրերի մուտքը հյուրանոցներ

Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է թույլատրել, որ հյուրանոցներն արգելեն այն հյուրերի մուտքը իրենց հաստատություններ, որոնք դիմակներ չեն կրում եւ չեն պահպանում վարակի դեմ պայքարի այլ միջոցները բռնկման ժամանակ: Այս մասին գրում է հաղորդում է japantimes.co.jp-ն։

Կներկայացվի օրինագիծ, որը կփոխի հյուրանոցների եւ պանդոկների մասին օրենքը եւ նրանց ավելի շատ լիազորություններ կտա վարակի դեմ պայքարի միջոցներ կիրառելու համար:

Այս քայլը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ակնկալվում է, որ Ճապոնիան էլ ավելի կթուլացնի COVID-19-ի իր սահմանային հսկողությունը՝ չեղարկելով որոշ զբոսաշրջիկների համար վիզայի պահանջները եւ վերացնելով սահմանափակումները:

Նշենք, որ այս պահին Ճապոնիայում դիմակ կրելը պարտադիր չէ։