Սահմանամերձ քանի՞ համայնք է օգտվելու աջակցությունից
Այս պահին գործող օրենքով 82 սահմանամերձ համայնք է աջակցությունից օգտվում, բայց նոր նախագծով համայնքների թիվն ավելանում է: Քանի՞ համայնք է օգտվելու աջակցությունից։ Այս հարցը ԱԺ նիստի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն ուղղեց ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանին:
«5 միլիոն հատկացումը բնակավայրի համար դառնում է եկամուտ։ Եթե սահմանամերձ համայնքը նաև բարձրադիր է, ապա կօգտվի նաև բարձրադիր գոտիների համար սահմանվածից»,- պատասխանեց Վաչե Տերտերյանը։
Մանրամասները՝ տեսանյութում