Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մ-1 միջպետական ավտոճանապարհին հանգստի կայանատեղ է բացվել վարորդների և ուղևորների համար

Blog Image

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքների շրջանակներում կապալառու կազմակերպությունը Մ-1 միջպետական ավտոճանապարհի 152 կմ հատվածում՝ Վարդաղբյուրի խաչմերուկի մոտ, բացել է հանգստի կայանատեղ։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Եղանակային վատ պայմանների կամ տեղումների ու բքի հետևանքով ճանապարհը փակվելու դեպքում երթևեկության մասնակիցները կարող են այստեղ տաքանալ, հանգստանալ։

Նշենք, որ տվյալ հատվածում ձմեռը խստաշունչ է, տեղումները՝ առատ։

 

Send