Առևանգված կամ մոլորված Խնձորեսկի բնակիչը վերադարձել է 

Առևանգված կամ մոլորված Խնձորեսկի բնակիչը վերադարձել է 

Երեկ Սյունիքում ադրբեջանցիների կողմից առևանգված կամ, ըստ ՊՆ պաշտոնական հաղորդագրության՝ մոլորված Խնձորեսկի բնակիչ Մարտին Գյուլամբարյանը վերադարձել է:

Այս մասին MediaHub-ին հայտնում են մեր աղբյուրները:

Նշվում է, որ Մարտինը վերադարձել է հայկական դիրքեր:

MediaHub-ի հետ զրույցում Մարտինի հայրը հաստատեց մեր տեղեկությունը: Նա նշեց, որ որդին, այո, վերադարձել է.

«Դիրքեր է իջել, իր հետ ամեն ինչ նորմալ է: Շնորհակալ եմ անհանգստության համար»,- նշեց ավագ Գյուլամբարյանը:

Այլ մանրամասներ նա չհայտնեց:

Լիաննա Թորոսյան