Ես որևէ տեղեկատվություն չեմ ստացել ո՛չ դատախազությունից, ո՛չ Ազգային ժողովի նախագահից, ոչ էլ որևէ մի հարցաքննության ժամանակ ինձ քննչական մարմիններն ասել են, որ կարող է նման միջնորդություն լինի։
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Ըստ նրա, իշխանությունը երկար ժամանակ խոսում է իրեն առնչվող քրեական գործերի մասին, որպեսզի շեղեն այն իրավիճակից, որ տիրում է Հայաստանում։
«Այսօրվա իշխանությունները փոխանակ զբաղվեն անվտանգության, սահմանների պաշտպանության, Արցախի խնդիրներով և ամենակարևորը՝ երեկվա ահասարսուռ աղետալի դեպքով, որ տեղի ունեցավ Զինված ուժերում, փորձում են այս տեղեկությամբ շեղել: Սա, կարծում եմ, որ հերթական շոուն է»,-ասաց Սեյրան Օհանյանը, հավելելով, որ արդեն հանգիստ է ընդունում նման իրավիճակը։
Մանրամասները՝ տեսանյութում։