ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպել է ՀՀ-ում մի շարք երկրների դեսպանների

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպել է ՀՀ-ում մի շարք երկրների դեսպանների

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման հանդիպել է ՀՀ-ում մի շարք երկրների դեսպանների։ 

«Ջերմ և արդյունավետ հանդիպում ունեցա համախոհ դիվանագետների և հայ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի աճող դերը համաշխարհային ասպարեզում: Մենք  հավատարիմ ենք տարածաշրջանային կայունության ու անվտանգության առաջմղմանը։ Սա է շարունակական գործընկերության և ընդհանուր բարգավաճման ապագան»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։