ՆԱՏՕ-ն չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին

ՆԱՏՕ-ն չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին

ՆԱՏՕ-ն չի մասնակցի Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն։

Ռյուտտեն պարզաբանել է, որ ՆԱՏՕ-ն որպես առանձին կառույց բանակցություններում «կարմիր գծեր» չի սահմանում, քանի որ այն այս գործընթացի մաս չէ։

«ՆԱՏՕ-ն չի մասնակցում այդ բանակցություններին: Դրանք իսկապես ղեկավարվում են Միացյալ Նահանգների կողմից՝ Ուկրաինայի և ռուսների հետ միասին: Ուրախ եմ, որ ԱՄՆ-ն առաջ է շարժվել այս հարցում, և այժմ բանակցությունները շարունակվում են»,- ասել է նա։