Լարսը փակ է

Լարսը փակ է

Եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վերին Լարս անցակետով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվել է. այդ մասին տեղեկանում ենք ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները, 2023 թվականի նոյեմբերի 19-ի ժամը 18:20-ից մինչև հատուկ կարգադրություն արգելվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ ՌԴ-ից դուրս գալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։