Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարևոր․ փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն

Blog Image

Հոկտեմբերի 11-ից Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։

Մասնավորապես՝ Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ»,  «ուղիղ», «ուղիղ և ձախ» ուղղություններով:

Ինչպես նաև՝ նշված խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:

Երևանի քաղաքապետարան

Send