Սիրելի ընթերցող,
MediaHub-ն այսօր տոնում է իր ստեղծման 2-ամյակը:
Թեև մենք դեռ շատ երիտասարդ ենք, բայց կարողացել ենք հայաստանյան լրատվական դաշտում զբաղեցնել մեր վստահ տեղը ու արժանանալ ընթերցողների վստահությանը: Այս հագեցած, Հայաստանի ու Արցախի համար ճակատագրական բարդ տարիների ընթացքում մեր թիմն արել ու շարունակում է անել առավելագույնը, որպեսզի ընթերցողը ժամանակին ստանա բազմակողմ տեղեկատվություն այն ամենի մասին, ինչ հուզում է մեզ բոլորիս: Եվ առաջիկա տարիներին մենք պահելու ենք այդ նշաձողը՝ նորանոր ծրագրեր ու պրոեկտներ առաջարկելով:
Սիրով՝ MediaHub