Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հայտնի է՝ ով է եղել Կրեմլի վրա հարձակման հեղինակը

Blog Image

Կրեմլի վրա, ամենայն հավանականությամբ, հարձակումը եղել է Ուկրաինայի կողմից. գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով մի շարք աղբյուրների ու փորձագետների։

Նրանք մատնանշում են այն վարկածի անհամապատասխանությունը, թե այդ հարվածները բեմադրվել են հենց Ռուսաստանի կողմից։ Այս դեպքում Մոսկվան կցուցաբերեր երկիրը պաշտպանելու անկարողությունը, ինչը հարվածում է Պուտինի հեղինակությանը։

«Ես կասկածներ ունեմ կեղծ դրոշի գործողության վերաբերյալ, քանի որ Պուտինին հասցված քաղաքական վնասը հսկայական է», - ասել է արևմտյան մի դիվանագետ, ով իր անունը չի հրապարակել:

Արեւմտյան մի զինվորական թերթին ասել է, որ Կիեւը միջոցներ ունի Կրեմլին հաղթելու համար:

 

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Կիևը փորձել է անօդաչու սարքերով հարվածել Կրեմլին, սակայն հարձակումը հաջողությամբ հետ է մղվել:  

Տեսանյութը՝ այստեղ

Send