Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի

Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի

Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժ, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Նասիբ Գուլիևն է ինքնասպան եղել։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի գլխավոր դատախազությանը։

Գուլիևը տանն ատրճանակով կրակել է իր գլխին։ Նրա տունն Աբշերոնի շրջանում է։

Շրջանային դատախազությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածի (ինքնասպանության դրդելը) հատկանիշներով։