Ողբերգական դեպք. 3 հայ շրջվել և խեղդվել են սկուտերից՝ Անապայի մերձակայքում գտնվող լճում (տեսանյութ)

Քննիչները քրեական գործ են հարուցել Անապա լճում (Կրասնոդարի երկրամաս) երեք տղամարդու մահից հետո` երթևեկության անվտանգության և ջրային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու համար. հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի արևմտյան միջտարածաշրջանային քննչական վարչության մամուլի ծառայությունը։
«Հուլիսի 28-ի երեկոյան երեք տղամարդ մտել են մասնավոր տարածք՝ լճով, որը գտնվում է Կրասնոդարի երկրամասի Ռասվետ և Գայ-Կոդզոր գյուղերի միջև, որից հետո սկուտերը շրջվել է, ինչի հետևանքով նրանցից մեկը սկսել է խեղդվել, իսկ մյուս երկուսը փորձել են փրկել, երեքն էլ ջրի տակ են անցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բոլոր տղամարդկանց մարմիններն այժմ հայտնաբերվել են։
Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 263-ը (երթևեկության անվտանգության և ջրային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է ավելի քան երկու մարդու մահվան) հոդվածով:
Տեսանյութը՝ այստեղ