Բարսելոնան ցանկանում է վաճառել մի քանի ֆուտբոլիստի

«Բարսելոնան» ցանկանում է կրճատել թիմի կազմը մինչև ԱՄՆ նախամրցաշրջանային շրջագայության մեկնարկը։ Ինչպես հաղորդում է As-ը, կատալոնացիները հույս ունեն մինչեւ չորեքշաբթի նոր թիմ գտնել պաշտպան Կլեման Լանգլեի համար, փոխանցում է Armsport.am-ը։
Բացի այդ, «բլաուգրանաները» ցանկանում են, որ հեռանան կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն և պաշտպան Սերժինյո Դեստը: «Բարսելոնան» գրեթե համաձայնության է եկել կիսապաշտպաններ Պաբլո Տորեի հեռանալու հարցում։
ԱՄՆ-ում Բարսելոնան կանցկացնի մի շարք ընկերական հանդիպումներ։ Մրցակիցները կլինեն «Արսենալը», «Միլանը», «Յուվենտուսը» և «Ռեալը»: