Թուրքիայում երկրաշարժ է եղել

Թուրքիայում երկրաշարժ է եղել

4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում: Հայտնել է Թուրքիայի՝ Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը։

Այն գրանցվել է Թուրքիայի Չորում նահանգի Մեջիթոզյու շրջանում: Խորությունը եղել է 13.3 կմ:

Ցնցումը զգացվել է նաև հարակից շրջաններում: